Չորս մարդ մահացել են, վեցը` վիրավորում ստացել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
Հրաձգություն Ֆրեզնոյում. կա 4 զոհ, 6 վիրավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով KSEE24 հեռուստաընկերությանը։
ԶԼՄ–ների հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, ժամը 18–ի մոտակայքում։ Անհայտ անձինք ներխուժել են տան ետնաբակ, երբ մեծ ընտանքին ու նրանց ընկերները տանը ֆուտբոլ էին դիտում, ու կրակ են բացել։ Արդյունքում տասը մարդ վիրավորում են ստացել։
Նրանցից երեքը մահացել են տեղում` մինչ բժիշկների գալը, ևս մեկը հիվանդանոցում է մահացել։ Վեց մարդ հիվանդանոց են տեղափոխվել։
Կրակողները փախել են դեպքի վայրից։ Ոստիկանները փնտրում են նրանց։