Artsakhpress

Միջազգային

Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը

Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը:

Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը

Իրանի ամբողջ տարածքում մեկ օրով անջատել են ինտերնետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Այդ միջոցը նախաձեռնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Թեհրանում համացանցի հասանելիության խափանումները սկսվել են շաբաթ օրը Իրանի ժամանակով ժամը 20:00-ից:
Ուրբաթ Իրանում ուժի մեջ է մտել 2 անգամ՝ 1 լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալի (մոտ 0,2 դոլար) չափով բենզինի գների բարձրացման մասին կառավարության հրամանագիրը: Նոր կանոնների համաձայն՝ ավտոմեքենայի սեփականատերը կարող է ստանալ ամսական մինչեւ 60 լ բենզին այդ գնով, մոտոցիկլի սեփականատերը՝ 25 լ: Առանձին քվոտա է նախատեսվում տաքսիստների համար՝ 400 լ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել: 2 օրում ձերբակալվել է մոտ հազար մարդ: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search