«Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները հավաքվել են Փարիզում: Սոցցանցերում հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ ցուցարարների հանրահավաքի գլխավոր վայրերն են Բալստիլի հրապարակն ու Ժոաշեմ դյու Բելլեի հրապարակը:
«Դեղին բաճկոնները» երկրորդ օրն անընդմեջ հանրահավաքներ են իրականացնում Փարիզում
Ցուցարարներից ոմանք եկել են նույն պաստառներով, որոնք ներկայացվել էին դեռևս մեկ տարի առաջ մեկնարկած առաջին ցույցերի ընթացքում: Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարարները Ֆրանսիայի տասնյակ քաղներում մասնակցում էին 53-րդ շաբաթօրյա ակցիային: Միայն Փարիզում երեկ 173 մարդ բերման էր ենթարկվել:
2018-ի նոյեմբերի 17-ին սկսվեց «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցը՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման, որը վերաճեց առավել լայն սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական պահանջներ ունեցող քաղաքացիների բողոքի: