Artsakhpress

Հասարակական

Այսօր ուսանողների միջազգային օրն է

 Ուսանողների միջազգային օրն  ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 17-ին:

Այսօր ուսանողների միջազգային օրն է

Այսօր ուսանողների միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: 1939 թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը: Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը:  Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին:
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջապատեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող: Ուսանողական շարժման 9 ակտիվիստ գնդակահարվեցին: Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները Հիտլերի հրամանով փակվեցին մինչև պատերազմի ավարտը:
Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search