Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է «դուրս գալ հսկողությունից»

Միավորված ազգերի կազմակերպությունը զգուշացրել է, որ Բոլիվիայում բռնությունը կարող է «դուրս գալ հսկողությունից»

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է «դուրս գալ հսկողությունից»

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է «դուրս գալ հսկողությունից»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը:
ՄԱԿ-ի անհանգստությունը կապված է երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհերի թվի աճի հետ: Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը զգուշացրել է, որ բռնության սրացումը կարող է ժողովրդավարական գործընթացի բռնազավթման հանգեցնել:
«Ինձ մտահոգում է այն, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ, եթե իշխանությունները չզբաղվեն մարդու իրավունքների հարգման հարցով»,- ասել է Բաչելեթը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեքսիկայի իշխանությունները Էվո Մորալեսին քաղաքական ապաստան են տրամադրել: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search