Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին
Լուկաշենկոն որոշել է ևս մեկ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է lenta.ru-ն։
Լուկաշենկոն նշել է, որ չի կառչելու նախագահական աթոռից, սակայն պատրաստվում է նախագահի պաշտոնը լքել միայն բելառուսցիների՝ իր թեկնածությունը մերժելուց հետո։
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում փոխել երկրի սահմանադրությունը 2020 թվականի նախագահական ընտրությունների նախօրեին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-: