Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է:
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Լենտա.ռու կայքը գրում է, որ փորձագետների կարծիքով, Microsoft-ի հիմնադիրը կարողացել է առաջ անցնել Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլարի կնքած պայմանագրի շնորհիվ: Նախապես պայմանագրին հավակնում էր Amazon-ը, բայց պարտվել է: Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի գինը նվազել էր շուրջ 2 տոկոս, իսկ Microsoft-ինը բարձրացել 4 անգամ:
Ամենահարուստ միլիարդատատերերի ցուցակի երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոն 103 միլիարդ դոլարով: