Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.
«Հարգելի մաեստրո,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դուք ստեղծել եք արվեստի բարձրարժեք գործեր, որոնք միջազգային ճանաչում են բերել Ձեզ, հարստացրել ոչ միայն հայ երաժշտարվեստը, այլև՝ մուլտիպլիկացիան և կինոն։
Մեծ է Ձեր ավանդն ազգային երաժշտական արվեստի զարգացման, երաժիշտների նոր սերնդին արվեստի լավագույն ավանդույթներով ու ոգով դաստիարակելու գործում:
Այդ առումով, ցանկանում եմ հատուկ ընդգծել Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը, որը հայ զինվորի լավագույն ուղեկիցն է, նրա հանդարտ-հաղթական ոգու լավագույն արտահայտությունը, հայրենիքի նկատմամբ մեր տածած սիրո ամբողջական ձևակերպումը:
Սիրելի մաեստրո,
մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ և անսպառ ներշնչումներ»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: