Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի արգելափակումը թուրք-ամերիկյան պայմանավորվածության մաս է

Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել էր Սպիտակ տանը:

ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի արգելափակումը թուրք-ամերիկյան պայմանավորվածության մաս է

ԱՄՆ Սենատում Ցեղասպանության բանաձևի արգելափակումը թուրք-ամերիկյան պայմանավորվածության մաս է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների ֆոնին նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվել էր Սպիտակ տանը: Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել էին նաև հինգ սենատորներ, ովքեր նախկինում աջակցել էին Սենատի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծին, ինչպես նաև դեմ էին արտահայտվել Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում: Սենատորների թվում էր նաև Լինդսի Գրեմն, ով Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո, արգելափակել է Սենատում Ցեղասպանության վերաբերյալ ներկայացված բանաձևի  քվեարկությունը: Ստորև փորձենք հասկանալ ինչի շուրջ են ընթացել թուրք-ամերիկյան բանակցությունները և ինչ դեր է ունեցել այդ բանակցություններում Ցեղասպանության մասին Սենատում ներկայացված բանաձևի շուրջ զարգացումները:
Որո՞նք են եղել թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգի հիմնական թեմաները:
Դատելով հանդիպմանը հաջորդող կողմերի պաշտոնական հայտարարություններից, կարող ենք փաստել, որ բանակցությունների հիմնական թեմաներն են եղել Սիրիայում տիրող իրավիճակը և Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման խնդիրը: Սենատորների ներկայությունը հանդիպմանը պատահական չէր և միտված էր վերոնշյալ հարցերի վերաբերյալ ԱՄՆ կոշտ դիրքորոշումն արտահայտելուն: ԱՄՆ սենատորները թուրքական կողմից ակնկալում էին դադարեցնել Սիրիայում քրդերի դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև հրաժարվել ռուսական զենքի գնումից: Փոխարենն ամերիկյան կողմը Թուրքիային էր առաջարկում բանակցություններ վարել երկկողմ առևտրային պայմանագրի շուրջ, որը թույլ կտա թուրք-ամերիկյան առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի՝ ներկայիս շուրջ 20 միլիարդ դոլար շրջանառության փոխարեն: Փոխադարձ պայմանավորվածությունների մաս էր նաև հանդիսանում Սենատի Թուրքիայի դեմ ուղղված երկու բանաձևերի կանխումը, որոնցից առաջինը վերաբերում էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանությանը: Պատահական չէ, որ հանդիպումից անմիջապես հետո հանդիպմանը մասնակցած Սենատի արտաքին հարաբերությունների ղեկավար Ջիմ Ռիշը նշել էր, որ ինքը ցանկանում է այս փուլում հետաձգել Թուրքիայի դեմ սահմանվող պատժամիջոցները, իսկ սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել է Սենատում ներկայացված ԱՄՆ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
Ի՞նչ է ենթադրում Սենատորի կողմից բանաձևի արգելափակման գործընթացը:
Կոնգրեսի վերին պալատի Սենատի կանոնադրության 7-րդ կանոնի 2-րդ ենթաբաժինը սահմանում է, որ որևէ օրինագծի հարց  չի կարող դրվել քվեարկության, եթե այն չի վայելում սենատորների միաձայն հավանությունը: Այն պարագայում, երբ ներկայացված օրինագիծը չի վայելում սենատորների միաձայն հավանությունը, մեծամասնության առաջնորդը կարող է առաջարկել այն դարձնել Սենատում քննարկման առարկա (a motion to proceed): Սակայն այս պարագայում ևս դեմ սենատորը կարող է խոչընդոտել քննարկման գործընթացը: Սենատորներից յուրաքանչյուրն իրավունք ունի օրինագծի վերաբերյալ խոսել այնքան երկար, որքան կկամենա՝ փորձելով երկարաձգել և ի վերջո տապալել ներկայացված օրինագծի առաջարկը: Այս գործընթացն հայտնի է «ֆիլբասթեր» անվանմամբ: Ֆիլբասթերին հնարավոր է վերջ դնել, եթե 100 սենատորներից 60 քվեարկեն քննարկումն ավարտելու օգտին:  Նշենք, որ մինչ օրս Սենատում Ցեղասպանության բանաձևին աջակցել էին 27 սենատոր: Ինչպես պարզ է դառնում Սենատում գործող ընթացակարգերի մանրամասներից, անգամ  եթե բանաձևը դրվի քննարկման կամ  քվեարկության, ապա այս փուլում դրա ընդունումը Սենատի կողմից քիչ հավանական է, քանի որ անհրաժեշտ է առնվազն 60 սենատորի կողմ ձայն:  Վերջում կարևոր է նաև փաստել, որ այս պարագայում սխալ է օգտագործել «վետո» եզրույթը, քանի որ ԱՄՆ սահմանադրությունը միայն ԱՄՆ նախագահին է հնարավորություն տալիս օրինագծի դեմ կիրառել վետոյի իրավունքը: Մենք ուղղակի գործ ունենք  արգելափակման հետ, որի նպատակն է տալ ժամանակ տվյալ սենատորին ավելի լավ ծանոթանալ օրինագծին և ներկայացնել դրա շուրջ իր առարկությունները:
Ամփոփելով կարող ենք արձանագրել.
Առաջին, Սպիտակ տանը տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցություններն այս փուլում դեռևս չեն ունեցել առարկայական որևէ արդյունք: Առաջնորդվելով «մտրակի և բլիթի» քաղաքականությամբ ամերիկյան կողմի հիմնական նպատակն էր վստահ լինել, որ թուրքական կողմը կշարունակի տարածաշրջանում առաջ տանել ամերիկյան կողմի շահերը, իսկ որպես «բլիթ» առաջարկվում էր 100 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային պայմանագիր: Որպես «մտրակ» օգտագործվեց Սենատի վերոնշյալ երկու բանաձևերը, որոնք ժամանակավորապես առկախվեցին:
Երկրորդ, ելնելով վերոնշյալից, առնվազն միամտություն կլինի կարծել, որ հայկական կողմի քայլերն այս փուլում կարող են ունենալ շոշափելի որևէ արդյունք, քանի որ ԱՄՆ-ն դժվար թե ցանկանա հրաժարվել իր երկրորդ «մտակից»:
Լիանա Հովհաննիսյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search