Artsakhpress

Հասարակական

Հոկտեմբերի 1-ի դրությամբ վերափորձաքննված 666 հաշմանդամից 45-ի մոտ արձանագրվել է առողջական վիճակի բարելավում. Սամվել Ավանեսյան

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2020 թվականի տարեկան ծրագրին և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին ԱՀ կառավարության որոշման նախագիծը՝ նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստին ներկայացրել է ԱՀ աշխատանիք, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ վերափորձաքննված 666 հաշմանդամից 45-ի մոտ արձանագրվել է առողջական վիճակի բարելավում. Սամվել Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ի դրությամբ  վերափորձաքննված  666 հաշմանդամից 45-ի մոտ արձանագրվել է առողջական վիճակի բարելավում. Սամվել  Ավանեսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ Ս. Ավանեսյանն ասել է, որ   տարեկան ծրագրի նպատակը հաշմանդամների  իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է:
Ըստ  Ս.  Ավանեսյանի՝   2019  թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնում վերափորձաքննված 666 հաշմանդամից 45-ի մոտ արձանագրվել է առողջական վիճակի բարելավում, մասնավորապես՝ 61 անձի նկատմամբ հաշմանդամություն չի սահմանվել, 24 հաշմանդամի դեպքում վերանայվել է հաշմանդամության խումբը, 536 հաշմանդամի դեպքում  խումբը մնացել է անփոփոխ: Հաշմանդամների առողջական վիճակի բարելավմանը նպաստել են նաև տարեկան ծրագրում ներառված միջոցառումները, մասնավորապես՝ հաշմանդամների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպումը, վերականգնողական օգնության տրամադրումը  և այլ ծրագրերի  իրականացումը:
«Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատությունում, այնպես էլ տնային պայմաններում։ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող 81 անձից 36-ը հաշմանդամ են, որոնք գտնվում են պետության լրիվ խնամքի ներքո՝ ստանալով բժշկական օգնություն և կենսաապահովման  բոլոր   անհրաժեշտ   միջոցները։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում  բնակվող 110  սոցիալապես անապահով հաշմանդամի ընտանիքի տրամադրվել է  լրացուցիչ նյութական օգնություն՝ 4  մլն 420 000 ՀՀ դրամի չափով»,-ավելացրել  է  նախարարը:
Նա   նաև  տեղեկացրել   է, որ  Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը   «Երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդման, երիտասարդության ռազմահայրենասիրական, հոգևոր, առողջ ապրելակերպի դաստիարակություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հուլիսին Ասկերանի շրջանի Նորագյուղ և Այգեստան գյուղերում սահմանափակ կարողություններով երիտասարդների համար  կազմակերպել է «Ճանաչեք մեր երկիրը» ճանաչողական և մշակութաժամանցային ծրագիր, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող 60 երիտասարդ:  Սսեպտեմբերին   «Ճանաչեք մեր երկիրը»   ճանաչողական ծրագրի  շրջանակներում   կազմակերպվել է այցելություն դեպի Սուրբ Սարիբեկ և Խաչին տակ սրբավայրեր, որին մասնակցել էլ   40 հաշմանդամ։
«Կազմակերպվել են նաև էքսկուրսիաներ և այցելություններ  դեպի    «Մենք ենք մեր սարերը»  հուշարձան, Սուրբ Հակոբ եկեղեցի և Դադիվանք վանական համալիր: 2019 թվականի սեպտեմբերին  «Երիտասարդ հաշմանդամների ճամբար Սևանա լճի ափին»  միջոցառմանը մասնակցել    է    20  հաշմանդամ»,-նշել  է  Ս. Ավանեսյանը:
Խոսելով  ներառական  կրթության  մեջ  ընդգրկված    երեխաների   մասին՝  նախարարը  տեղեկացրել է, որ  2019-2020 ուսումնական տարում հանրապետությունում գրանցվել է   451  աշակերտ, որոնցից տնային ուսուցման մեջ ընդգրկված են 60-ը, իսկ 82-ն  էլ   համապատասխան մասնագետների կողմից ստանում են մանկավարժահոգեբանական աջակցություն։ Կրթության առանձնահատուկ  պայմանների կարիք ունեցող երեխաներից ոչ բոլորն ունեն   հաշմանդամ   երեխայի  կարգավիճակ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: 

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search