Artsakhpress

Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին մշտական կամ ժամանակավոր աշխատանքի է տեղավորվել 102 աշխատանք փնտրող անձ. նախարար

Նախօրեին կայացած ԱՀ կառավարության նիստին ԱՀ աշխատանիք, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը ներկայացրել է «Արցախի հանրապետության զբաղվածության կարգավորման 2020 թվականի պետական ծրագրին և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին մշտական կամ ժամանակավոր աշխատանքի է տեղավորվել 102 աշխատանք փնտրող անձ. նախարար

Հունվար-սեպտեմբեր   ամիսներին  մշտական կամ ժամանակավոր աշխատանքի է   տեղավորվել 102  աշխատանք  փնտրող անձ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   Ս. Ավանեսյանն ասել է, որ  զբաղվածության կարգավորման 2019 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվում են մի  շարք   զբաղվածության պետական ծրագրերը:
Նախարարը  մասնավորապես  առանձնացրել է՝   գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության  տրամադրում, աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման  տրամադրում, աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում  և  սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման   ծրագրերը: 
«Պետական ծրագրի նպատակը բնակչության զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է, որն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների, զբաղվածության և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների՝ հատկապես, հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն ու աշխատաշուկայում անմրցունակ ճանաչված գործազուրկների արդյունավետ զբաղվածության ապահովմանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բնակչության զբաղվածության մակարդակը, ապահովել զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվող անձանց թվաքանակի, ինչպես նաև գործատուներից ստացված և հավաքագրված թափուր աշխատատեղերի թվի աճը»,-մասնավորապես  ասել է  նախարարը՝  նշելով, որ   պետական ծրագրում ընդգրկված են 16-63 տարիքային խմբի բնակչության զբաղվածության ոլորտի հիմնական ցուցանիշները:
Ըստ  Ս.  Ավանեսյանի՝   ԱՀ  աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում     2018  թվականի  տվյալներով  գրանցված  է   1518    քաղաքացի, որը   2017  թվականի   համեմատ  աճել  է  101-սվ:
 
«Ընթացիկ   տարվա   հունվար-սեպտեմբեր ամիսներին գործակալությունը համագործակցել է 711 գործատուների հետ, որի արդյունքում ստացվել են 525 թափուր աշխատատեղերի մասով տվյալներ: Աշխատանքի տեղավորման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրող անձինք ուղեգրվել են գործատուների մոտ, որի արդյունքում գործակալության միջնորդությամբ մշտական կամ ժամանակավոր աշխատանքի են տեղավորվել 102 աշխատանք փնտրող անձ և գործազուրկ, որոնցից 26-ը՝ զբաղվածության ոլորտի ակտիվ ծրագրերի շրջանակներում»,-տեղեկացրել  է  նախարարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: 

     

Քաղաքական

Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի կունենա «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն է վերլուծել Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումները 2020 թվականի սեպտեմբերից ի վեր, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները:

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Տնտեսական

Հասարակական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Հայ պատանի թենիսիստներն արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնության զուգախաղի մրցումներում

2024 թվականի ապրիլի 15-ից հուլիսի 15-ը հայտարարվել են վարժական հավաքներ

Search