Artsakhpress

Հասարակական

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ. կայացել է խորհրդակցություն

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ Բերձորում գյուղատնտեսական քոլեջ հիմնելու կապակցությամբ:

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ. կայացել է խորհրդակցություն

Բերձորում կհիմնվի գյուղատնտեսական քոլեջ. կայացել է խորհրդակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քաշաթաղի   շրջվարչակազմի  ղեկավար, «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի   հոգաբարձուների  խորհրդի  անդամ    Ստեփան  Սարգսյանն ասել է, որ արդեն սկսվել են քոլեջի շինարարական աշխատանքները և կարելի է ասել, որ վերակառուցումն իր ամբողջ թափով իրագործման փուլում է:
«Շինարարությանը զուգահեռ արդեն սկսել ենք աշխատանքային խորհրդակցությունները: Նախնական տվյալներով՝ գալիք տարվա սեպտեմբեր ամսում կունենանք գործող գյուղատնտեսական քոլեջ: Հաշվի առնելով Քաշաթաղի գյուղատնտեսական մեծ ներուժը՝ ուսումնարանն ունենալու է գյուղատնտեսական ուղղվածություն: Արցախում և Հայաստանի Հանրապետությունում պահանջված գյուղատնտեսական մասնագիտություններով սկսելու ենք առաջարկել դասընթացներ, որոնք կունենան պրակտիկ բաղադրիչներ: Ակնկալում ենք, որ կկարողանանք ընտրել բոլոր անհրաժեշտ կադրերը: Իհարկե կլինեն դեպքեր, երբ ստիպված այլ շրջաններից անհրաժեշտ մասնագետներ կհրավիրենք: Նրանք կապահովվեն բնակատեղիով ու հավելյալ կենցաղային պայմաններով: Սա այն հրաշալի դեպքերից է, երբ կրթությունը, վերաբնակեցումը և գյուղատնտեսության զարգացումը միաձուլված են մեկ ծրագրի մեջ»,-մասնավորապես ասել է նա:
Հանդիպմանը ներկա «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» կրթական հիմնադրամի հայաստանյան լիազորված ներկայացուցիչ Նորիկ Թունյանն էլ մեզ հետ զրույցում ասել է, որ «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերին Կալիֆորնիայում  և նրա հիմնական առաքելությունը Հայաստանում և Արցախում միջին  մասնագիտական  ու  արհեստագործական կրթության խթանումն է:
«Հիմնադրամը Հայաստանում ունի 9-ը հովանավորյալ հաստատություն՝ ամեն մարզում մեկական, բացառությամբ Արագածոտնի մարզի, որտեղ շահառու հաստատություն կունենանք մյուս տարի:Քանի որ Արցախն էլ գլոբալ իմաստով հիմնադրամի գործունեության շահառու է, ուստի անցած տարի նախաձեռնություն եղավ այստեղ ևս մեկ հովանավորյալ հաստատություն հիմնելու: Քաշաթաղի տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված որոշվեց, որ այն պետք է լինի հենց Բերձորում: Այժմ քոլեջի գործավարական, իրավաբանական փաստաթղթերի կարգավորման փուլում ենք գտնվում: Բարերարները պատրաստակամ են մինչև վերջ սատար կանգնելու սկսված գործին: Ընթացիկ խնդիրներ չլինելու դեպքում ենթադրում ենք, որ 2020  թվականի  սեպտեմբերից կտրվի առաջին ակադեմիական  տարվա մեկնարկը»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -76-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search