Artsakhpress

Հասարակական

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ը հրավիրում են «Իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում» շարադրությունների մրցույթի

 Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից կազմակերպվում է «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթ:

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ը հրավիրում են «Իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում» շարադրությունների մրցույթի

ՀՀ ԱԳՆ-ն և ՄԱԿ-ը հրավիրում են «Իմ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում» շարադրությունների մրցույթի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է շարադրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնարավոր ելույթի տեքստ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունմանը նվիրված միջոցառման շրջանակներում։
 
Բովանդակություն
 
Ելույթ-շարադրությունում պետք է անդրադարձ կատարվի հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային կոնվենցիայի ընդունման պահից առ այսօր աշխարհում տեղի ունեցած ցեղասպանություններին և ընթացող ցեղասպան դրսևորումներ ունեցող գործողություններին, դրանց դրդապատճառներին, հետևանքներին, կանխարգելմանն ուղղված միջազգային կառույցների գործողություններին և թերացումներին, թերացումների պատճառներին ու դրանց վերացման ճանապարհներին:
 
Մրցույթի պայմանները
 
* Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 25 տարեկան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:
* «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով ելույթ-շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 800 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մասնակիցները երաշխավորում են իրենց հեղինակային իրավունքները ներկայացված աշխատանքների նկատմամբ: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:
* Ելույթ-շարադրությունը պետք է գրված լինի հայերեն լեզվով: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մրցույթը մեկնարկում է հայտարարության հրապարակման պահից։ Ելույթ-շարադրությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 29-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում:
* Ելույթ-շարադրությունները պետք է ուղարկել ysu.genocide.studies@gmail.com հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով «Ցեղասպանության կանխարգելում»։
* Ելույթ-շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաև անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամար և լուսանկար: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի և հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն դիտարկվի:
* Մրցույթի արդյունքներով առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգև՝ համապատասխանաբար 250.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամի չափով: Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին կտրվեն հուշանվերներ:
* Մրցույթի առաջին հինգ տեղերը գրաված մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու մյուս տարի Երևանում կայանալիք Գլոբալ IV ֆորումի աշխատանքներին:
* Մրցույթի հաղթողներին կորոշի ՀՀ ԱԳՆ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներից կազմված համատեղ ժյուրին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-: 

     

Քաղաքական

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Search