Artsakhpress

Հասարակական

Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Արցախի հզորացման գործում. Հակոբ Ճաղարյան

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը:

Այսուհետ ևս շարունակելու ենք մեր ներդրումն ունենալ Արցախի հզորացման գործում. Հակոբ Ճաղարյան

Այսուհետ  ևս    շարունակելու  ենք    մեր   ներդրումն  ունենալ  Արցախի   հզորացման  գործում. Հակոբ  Ճաղարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարգևատրման   արարողությունից   հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ զրույցում Հակոբ  Ճաղարյանն ասել է, որ հայրենիքի   պաշտպանության  գործում   ինքն  իր   պարտավորությունները   ստացել  է     դեռևս  1988  թվականին, որպես  օդանավի  հրամանատար:
 
«Ինչպես    «Էրեբունի»    օդանավակայանի    մյուս   օդաչուները, այնպես  էլ  ես  այդ  տարիներին    օրը  մի  քանի  թռիչք  էինք   իրականացնում   դեպի   Ստեփանակերտ: Այդ  ժամանակներից   սկսած  ես  ևս  աշխատանքներ   էի     իրականացնում   Արցախի  սահմաններն  ավելի   ուժեղացնելու, հսկելի     դարձնելու  համար: Իմ  ընտանիքը      վերջին   20  տարիների     ընթացքում   Արցախի  համար   իրականացրել    մի  շարք  ծրագրեր, այդ  թվում՝    վերանորոգել  ենք  Բերձորի  արվեստի   դպրոցը, կառուցել  պատկերասրահ  և  այլն:  Իսկ  2016  թվականին  մենք  շարունակեցինք մեր հայրենանվեր պարտականությունները:  Մենք՝  պարգևատրվածներս,  մեծ  ուրախությամբ  մեր պարգևները կփոխանցենք  N զորամասի  հրամանատարին   կամ  կարիքավոր որևէ   ընտանիքի` կենցաղային   հոգսերը    թեթևացնելու  համար: Այսուհետ  ևս  շարունակելու  ենք    մեր   ներդրումն  ունենալ  Արցախի   հզորացման  գործում»,-մասնավորապես  ասել  է  Հ. Ճաղարյանը:
 
Արտակ  Չիբուխչյանն   էլ  ասել  է, որ  իր  և  իր   ընկերների  համար   մեծ  հպարտություն   և    ուրախություն  է, որ  իրենց  աշխատանքը  գնահատվել  է  ԱՀ      իշխանությունների  կողմից:
«Կցանկանայի  նշել, որ    բանակին ցուցաբերած աջակցության   գործում    մեծ  ավանդ  ունի   գնդապետ    Կարեն    Ջալալյանը, ով  իր   զինվորներին     ընդունում  և սիրում  է  իր  հարազատ  երեխաների   պես: Զորացրվելուց  հետո   մենք   Կ.  Ջալալյանին   Ենոքավանում    տուն  կտրամադրենք»,-ավելացրել  է   Ա. Չիբուխչյանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -63-: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search