Artsakhpress

Մշակույթ

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում բացվել է գրադարան-ընթերցասրահ

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում բացվել է գրադարան-ընթերցասրահ

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում    բացվել  է  գրադարան-ընթերցասրահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գրադարան-ընթերցասրահի   բացմանը    մասնակցել  են  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը,   Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ Հովհաննիսյանը, Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար      էդգար  Հարությունյանը  և  այլք:
Նրանք    ծանոթացել     են   գրադարան-ընթերցասրահի    հնարավորություններին  և     շենքային    պայմաններին:
ԱՀ  նախագահն  առաջինն  է  օգտվել    գրադարան-ընթերցասրահից՝   ծանոթանալով    իր պատվիրած   «Վեհամոր Ավետարանը»     ձեռագրին:
«Արցախպրես»-ի    թղթակցի      հետ  զրույցում   Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի   տնօրեն  Վահան  Տեր-Ղևոնդյանն  ասել   է, որ  գրադարան-ընթերցասրահի    բացման    մտահղացումը  եղել  է   ԱՀ  ԿԳՍ  նախարար  Նարինե  Աղաբալյանինը:
«Տարիներ  առաջ  այս  գաղափարի   իրականացումն  անհավանական  էր  թվում:   Գրադարան-ընթերցասրահի   բացմամբ՝   մենք  այսօր Մատենադարան-Գանձասար գիտամշակութային  կենտրոնի   և  Երևանի  Մեսրոպ  Մաշտոցի    անվան  Մատենադարանի  միջև    համակարգչային   ուղիղ      կապ  հաստատեցինք:  Այդ  կապը  մեզ  հնարավորություն  է  տալու    էլեկտրոնային    եղանակով      օգտվել   Երևանի  Մեսրոպ  Մաշտոցի    անվան  Մատենադարանի  բոլոր  ձեռագրերից:      Գրադարան-ընթերցասրահից  օգտվելու  համար     յուրաքանչյուր  ոք      պետք  է   նախապես   դիմում  ուղարկի    մեր  էլեկտրոնային  հասցեին՝  ստանա  թույլտվություն, որից  հետո      շուրջ   3  ամիս    կկարողանա անվճար   օգտվել   թվայնացված   ձեռագրից:  Եթե    պատվիրատուի   նախընտրած    ձեռագիրը   թվայնացված  է,  ապա  մեկ    օրում  այն  հասանելի  է  դառնում, իսկ  եթե  թվայնացված   չէ, ապա  2  օրվա  ընթացքում   է  այն    հասանելի  լինում:    Ներկայումս Մատենադարանի    ձեռագրերի    ավելի   քան    30  %-ն  է  թվայնացված: Գրադարան-ընթերցասրահում   մենք   ապահովել  ենք   անվտանգությունը,  մատչելիությունը,  հասանելիությունը:     Օգտվողին   հնարավորություն  չի  տրվում  պատճենահանել,  կամ    կրիչի  միջոցով    ձեռագիրը   վերցնել. այն  միայն  հասանելի  է   գրադարան-ընթերցասրահում»,- ավեացրել  է    Վահան  Տեր-Ղևոնդյանը՝   ընդգծելով, որ գրադարան-ընթերցասրահի   բացումն Արցախում   բացառիկ  երևույթ  է:
 
Վահան  Տեր-Ղևոնդյանը գրադարան-ընթերցասրահի    պայմանների  ապահովմանն  աջակցելու  համար  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն   Կարեկին Օդաբաշյանին  և  Մարտակերտի  շրջվարչակազմի  ղեկավար   Էդգար  Հարությունյանին     է հանձնել     շնորհակալագրեր   և  նվերներ:      

Տեղեկացնենք, որ   Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 10680 ձեռագիրը՝ «Վեհամոր Ավետարանը»     ձեռագիրը,  համարվում է մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրը, որն ըստ հնագրական տվյալների, կարող է ստեղծված լինել 7-րդ դարում։ Քանի որ հայերեն նշանավոր Ավետարաններին սովորաբար հատուկ անուններ են տրվել, այս հնագույն ձեռագիրը նույնպես անվանակոչվել է։ Ձեռագիրը Մատենադարանին է նվիրել երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա  Վեհափառը 1975 թ-ին, ի հիշատակ իր մոր՝ Սիրանույշ Պալճյանի, որի համար էլ մատյանին տրվել է «Վեհամոր Ավետարան» անունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -54-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search