Artsakhpress

ԱՄՆ-ում անհանգստացած են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից

Ամերիկայում շատերն են անհանգստացած այն բանից, թե ինչ Է տեղի ունենում Վրաստանում:

ԱՄՆ-ում անհանգստացած են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից

ԱՄՆ-ում անհանգստացած են Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններից

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Քեննեթ Յալովիցը, տեղեկացնում Է  «Գրուզիա Online»-ը:

«Ես չեմ միջամտում Վրաստանի ներքին քաղաքականությանը, բայց պետք Է ասեմ, որ անհանգստացած եմ այն բանից, ինչ տեղի Է ունեցել: Այդ ընտրական բարեփոխումը հունիսյան իրադարձություններից հետո թվում Էր քայլ առաջ , եւ ես չեմ հասկանում, թե ինչու այն չընդունեցին: Ամերիկայում Վրաստանի բազմաթիվ բարեկամների շրջանում անհանգստություն Է առաջացնում վրացական ժողովրդավարության ճակատագիրը, եւ ես հուսով եմ, որ կձեռնարկվեն դրական քայլեր, այդ թվում՝ կառավարության թափանցիկության տեսակետից»,-հայտարարել Է Յալովիցը, որի մեկնաբանությունները տարածել Է «Ամերիկայի ձայնի» վրացական խմբագրությունը:

Իրադարձություններին բացասական գնահատական Է տալիս նաեւ Լուիս Նավարոն՝ Վրաստանում Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) նախկին տնօրենը եւ Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մեկնաբանը: Նրա կարծիքով՝ «Վրացական երազանքը» հրաժարվեց փոփոխություններ մտցնել 2020 թվականին իշխանությունը կորցնելու երկյուղից: «Դա նաեւ հարգանքի լիակատար բացակայություն Է ցուցարարների նկատմամբ, որոնք այդ փոփոխությունները պահանջում Էին հունիսին»,-ասել Է նա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search