Artsakhpress

Սպորտ

Էմերին ուշադրություն է դարձնում տակտիկային, ես սիրում եմ ազատ գործել. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերիի հետ իր աշխատանքին:

Էմերին ուշադրություն է դարձնում տակտիկային, ես սիրում եմ ազատ գործել. Մխիթարյան

Էմերին ուշադրություն է դարձնում տակտիկային, ես սիրում եմ ազատ գործել. Մխիթարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էմերին առավել շատ ուշադրություն դարձնում էր տակտիկային, այդ պատճառով իմ դերը փոփոխվեց ակումբում: Ես խաղը սկսում էի վենգերի դերում, ով պետք է խաղ կառուցեր կիսապաշտպանների հետ: Այդ պատճառով ես գոլեր չէի խփում և չէի կատարում գոլային փոխանցումներ: Ինձ դուր է գալիս, երբ ազատ եմ գործում և ազատ տեղաշարժվելու հնարավորություն եմ ստանում»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է FourFourTwo-ն:
Մխիթարյանն այժմ հանդես է գալիս իտալական «Ռոմա»-ի կազմում, ուր տեղափոխվել է մեկ տարվա վարձավճարով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search