Artsakhpress

Միջազգային

Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը

Թուրքական «Ֆաթիհ» հորատիչ նավը սկսել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական հորատումը՝ չնայած ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքին:

Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը

Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ անօրինական հորատումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքտայը, փոխանցում է news.am-ը:
««Ֆաթիհ» հորատիչ նավն ավարտել է հետախուզումն ու նոր առաքելոթւյուն է սկսել Կիպրոսում Կապրաս թերակղզուց դեպի հարավ»,- ասել է նա:
Նա նշել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Անկարայի ծրագրերի վրա:
Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի ծրագրերը:
Շաբաթվա սկզբին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել սահմանափակող միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը: Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -51-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search