Artsakhpress

Հասարակական

Նոր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ

Այսօր կայացել է ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 7 հարց:

Նոր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ

Նոր ՀԷԿ-երի կառուցման համար տրամադրվել են էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2010 թ.-ի նոյեմբերի 30-ի «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-երի հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերում սկզբնավորված զանգի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցը հաստատելու մասին» Թիվ 65Ա, 2010 թ.-ի դեկտեմբերի 9-ի «ԱրմենՏել»  ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված զանգի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների վճարների ժամանակացույցները հաստատելու մասին» Թիվ 70Ա որոշումները և հաստատել է ՀՀ շարժական ու ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը։
Հաջորդիվ ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության առաջատար մասնագետ Մարիա Աթանեսյանը ներկայացրել է «Ջեներալ Էներջի»  ՍՊԸ-ին «Չարհէկ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին հարցը: Հանձնաժողովի որոշմամբ՝ արտադրության համար լիցենզիաներ են տրամադրվել «Ջեներալ Էներջի» ՍՊԸ-ին՝ մինչև 2036 թվականի մարտի 31-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը ներառում է մինչև 2021  թվականի մարտի 31-ը, «Ջի Էներջի» ՍՊԸ-ին «Թարթառ-2» փոքր հիդրոէլեկտրակայանում, էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ մինչև 2037 թվականի նոյեմբերի 10-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2022  թվականի նոյեմբերի 10-ը:
ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժնի պետ Արևիկ Հակոբյանն էլ ներկայացրել է Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում, ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթը, մասնավորապես՝ 10758, 10800, 10842, 10884, 10926, 10968, 11010, 11052, 11094, 11136, 11178, 11220, 11934, 11976, 12018, 12060, 12102, 12144, 12186, 12228, 12270, 12312, 12354 և 12396 ՄՀց հաճախությունների շերտերում:
Այսօրվա նիստին ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի գլխավոր մասնագետ, քարտուղար Ելենա Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի 2020 թ.-ի տարեկան գործունեության ծրագիրը, որը սահմանված կարգով կներկայացվի Խորհրդարանին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search