Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Արցախի պետական համալսարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև այսօր՝ նոյեմբերի 15-ին, Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում կնքվել է համագործակցության հուշագիր:

ԱրՊՀ-ի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

ԱրՊՀ-ի   և   Երևանի  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի  միջև  կնքվել  է   համագործակցության  հուշագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուշագիրը   ստորագրել  են  ԱրՊՀ  ռեկտոր  Արմեն Սարգսյանը  և  Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի   տնօրեն  Վահան  Տեր-Ղևոնդյանը:
«Արցախպրես»-ի    թղթակցի   հաղորդմամբ՝   Վահան  Տեր-Ղևոնդյանն  ասել է, որ      հուշագրի  կնքման  նպատակն  է   ապահովել   համագործակցության   շրջանակ   և   օժանդակել  ընդհանուր    հետաքրքրություն  ունեցող  բնագավառներում   երկու   կողմերի    գործակցությանը:
Ըստ  նրա՝    Մատենադարան-Գանձասար   գիտամշակութային  կենտրոնի     ապագա    մասնագետները պետք  էլինեն  Արցախի  պետական   համալսարանի      շրջանավարտները:
ԱրՊՀ  ռեկտոր  Արմեն  Սարգսյանի   խոսքով՝  հուշագիրը  կարևոր նշանակություն  կունենա  համատեղ  աշխատանքների  իրականացման  գործում:
Նրա  խոսքով՝     հուշագիրը   կխթանի, որպեսզի  կողմերը  ձգտեն   համագործակցելու   փոխադարձ   հետաքրքրություն  ունեցող   բնագավառներում, որպեսզի  հայագիտական   հետազոտությունները  մատչելի  դառնան   հանրության  առավել   լայն   շերտերին, հատկապես  երիտասարդ  ուսումնասիրողներին:
«Ի   նշանավորումն  այս  հուշագրի՝  վերջերս  ԱրՊՀ-ի  աջակցությամբ   հրատարակվել  է  Տողի  Գտիչ   վանքի նշանավոր   վանահայր  Առաքել  Կոստանդյանցի   «Պատմություն   Արցախի»   ձեռագիրը, որը   հազարամյակներ   շարունակ  պահվում  է  Մայր  Մատենադարանում:   Այն  թարգմանել  է    բանասիրական  գիտությունների      դոկտոր, պրոֆեսոր Էդիկ   Մկրտչյանը. աշխատությունից     օգտվել  են  Րաֆֆին, Լեոն  և շատ  ուրիշներ: Արցախի  պետական  համալասարանի  գիտական    խորհրդի       որոշմամբ՝   մեկ  ամիս  առաջ   մեկնարկել   է  «Արցախի    ժողովրդագիտություն»   ուսումնասիրությունների    քսան  հատորյակի  աշխատանքները, որի  շրջանակներում  նախատեսվում  է   յուրաքանչյուր  ուսումնական  տարում    հրատարակել   1-2  հատոր: Որտեղ  ընդգրկված են  լինելու  Արցախի  բանահյուսության, բարբառի   վերաբերյալ  աշխատանքներ: Այս   առումով   Մատենադարանի    հետ    համագործակցությունը  նպաստելու է  նոր  ձեռագրերի    տպագրելուն»,-մասնավորապես  ասել  է  Ա.  Սարգսյանը: 
Հուշագրի  ստորագրմանը   ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի   նախարար  Նարինե  Աղաբալյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ Հովհաննիսյանը    և  այլք:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search