Artsakhpress

Քաղաքական

Եթե Էրդողանի` Սենատին ուղղված կոչից հետո քվեարկության դրվեր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ապա այն կընդունվեր․ սենատոր Գրեհեմը հենց դա կանխեց․ Եղիսաբեթ Չուլջյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևն ընդունելու համար ու դիմեց Սենատին՝ իր խոսքում դարձյալ ժխտելով Հայոց ցեղասպանությունը։

Եթե Էրդողանի` Սենատին ուղղված կոչից հետո քվեարկության դրվեր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ապա այն կընդունվեր․ սենատոր Գրեհեմը հենց դա կանխեց․ Եղիսաբեթ Չուլջյան

Եթե Էրդողանի` Սենատին ուղղված կոչից հետո քվեարկության դրվեր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ապա այն կընդունվեր․ սենատոր Գրեհեմը հենց դա կանխեց․ Եղիսաբեթ Չուլջյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից արգելափակելու որոշմանը՝ ասաց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։

«Սենատոր Ռոբերտ Մենենդեսը վիճարկել էր Էրդողանի այդ հայտարարությունը՝ կոչ անելով «միաձայն» քվեարկել բանաձևի ընդունման օգտին: Սրանից հետո ենթադրվում էր, որ բանաձևն անհապաղ կընդունվեր Սենատում, սակայն անհրաժեշտ էր, որ ոչ ոք դեմ չլինի այդ առաջարկին: Սենատոր Մենենդեսն այդկերպ վարվեց, քանի որ գիտեր, որ եթե անմիջապես քվեարկության դրվեր բանաձևը, այն կընդունվեր ձայների ճնշող մեծամասնությամբ: Սենատոր Գրեհեմը նույնպես դա գիտեր և արգելափակեց բանաձևի քվեարկություն ոչ թե այն պատճառով, որ, ինչպես ինքն է ասում, կասկածի տակ է Հայոց ցեղասպանության փաստը, այլ կարծում է, որ Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը չէ։

Եթե սենատոր Գրեհեմը դեմ էր բանաձևին, կարող էր պարզապես «ոչ» քվեարկել: Նա չպետք է Սենատի իր 99 գործընկերներին զրկեր այդ հարցում իրենց խղճի մտոք քվեարկելու հնարավորությունից:
Հայերն արդեն 100 տարի է՝ լսում են «ժամանակը չէ» արտահայտությունը։ Դա, ըստ էության, թույլ է տալիս Ցեղասպանության պատասխանատու Թուրքիային, որոշել, թե երբ ԱՄՆ-ն խոսի Հայոց ցեղասպանության մասին, երբ՝ ոչ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն իր միահամուռ քվեարկությամբ հաստատել է, որ ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի այս հարցում: Մենք աշխատում ենք սենատոր Մենենդեսի և նրա ավելի քան 25 սենատոր գործընկերների հետ»,– ասաց Չուլջյանը։
Հարցին՝ որո՞նք են լինելու Հայ դատի հանձնախմբի հետագա քայլերը, Ե․ Չուլջյանը պատասխանեց՝ Հանձնախումբն արդեն կոչ է արել Միացյալ Նահանգներում բնակվող բոլոր հայերին կապ հաստատել իրենց նահանգը ներկայացնող սենատորների հետ և ստանալ նրանց աջակցությունը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար:
«Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ 4 նոր սենատորներ իրենց աջակցությունն են հայտնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, նրանց թվում են սենատոր Բենեթը (Կոլորադո), սենատոր Քեյսին (Փենսիլվանիա) և Նևադայից երկու սենատորներ՝ Ռոզենը և Քորթես Մաստոն: Մենք պետք է շարունակենք մեծ թափ հաղորդել այս գործընթացին և ուժեղացնենք ճնշումն իշխանությունների վրա»։
Հիշեցնենք, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն ավելի վաղ հայտնել էր, որ արգելափակել է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը Սենատի կողմից։ Գրեհեմն օգտվել է կանոնից, ըստ որի՝ մեկ սենատոր կարող է արգելափակել բանաձևի ընդունումն ամբողջ պալատի կողմից:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search