Artsakhpress

Միջազգային

Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»

Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը:

Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»

Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է է ermenihaber-ը: 
Այսպես, Spiegel Online»-ի հրապարակած «Ո՞վ է լիդերը» խորագրով հոդվածում ասվում է․ «Սպիտակ տանը, կամ առնվազն կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ոչ թե Թրամփն է, այլ՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը, առիթից օգտվելով, մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ խորհուրդներ տվեց ու քննադատեց ԱՄՆ-ին։ Թուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից։ Հանդիպումը կոնկրետ արդյունքի չհանգեցրեց։ Սակայն թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք–ամերիկյան լարվածությունը այս այցի վրա որևէ ազդեցություն չթողեց։ Ինչպես երևում է՝ Թրամփը մտադիր է զրոյից սկսել Էրդողանի հետ հարաբերությունները»։
Գերմանական մեկ այլ պարբերական՝ տնտեսական ուղղվածությամբ «Handelsblatt» թերթն էլ նկատել է տվել, որ Թրամփն ու Էրդողանը թեև շեշտը դրեցին երկկողմ հարաբերությունների դրական կողմերի վրա, բայց այցի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների հաթեցման համար այդպես էլ որևէ լուծում չգտնվեց։ «ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կարճ ձևով կարելի է բնութագրել որպես «քիչ բովանդակության շուրջ մեծ աղմուկ»։ Քանի որ ակնհայտ է, որ երկու երկրների միջև առկա գլոբալ խնդիրներից ոչ մեկը, ինչպիսին են Սիրիայի հարցը, ռուսական պաշտպանական համակարգերի հարցը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այս հանդիպման շրջանակներում չեն կարող լուծվել», - գրում է աղբյուրը։
«Zeit Online»-ն էլ Թրամփին և Էրդողանին բնութագրել է որպես «երկվորյակ հոգիներ»։ Հոդվածում դարձյալ շեշտվել է այն հանգամանքը, որ այս հանդիպումը որևէ հարցի լուծման չհանգեցրեց։ Պարբերականը ընդգծել է, որ Սիրիայում քրդերին աջակցություն ցուցաբերելու հարցը և ընդհանրապես Սիրիայի հյուսիսային հատվածի ճակատագիրը այդպես էլ անորոշ մնացին։ Երկու նախագահների հանդիպումը որևէ պատասխան չտվեց այդ հարցերին։ «Բայց կարելի է ասել, որ վաշինգտոնյան այցը դրական էր Էրդողանի համար։ Քանի որ Թրամփի հետ յուրաքանչյուր անմիջական կոնտակտ շահավետ է Թուրքիայի նախագահի համար։ Եվ որքան էլ հակասական թվա՝ այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ըստ էության շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնային հարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդ անձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որն թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների միջև եղած կապն ընդհանրապես խզվի» , - արձանագրում է աղբյուրը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search