Artsakhpress

Հասարակական

2020 թ-ին ԱՀ պետբյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 38 մլն դրամ. նախարար

«Արցախի Հանրապետության 2020 թվականի գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերին հավանություն տալու մասին» Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով:

2020 թ-ին ԱՀ պետբյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 38 մլն դրամ. նախարար

2020 թ-ին  ԱՀ պետբյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման համար  նախատեսվում  է  38 մլն դրամ. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝   այս  մասին    այսօր  կայացած     ԱՀ     կառավարության    նիստի   ժամանակ    ասել  է  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը:
 
Նրա  խոսքով՝   Արցախի Հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգով՝ պետական բյուջեից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող և համատեղ իրականացվող դրամաշնորհների ձևով` Արցախի գիտական կենտրոնի միջոցով:
«Պետական բյուջեից ֆինանսավորվող հետազոտական նախագծերի թեմաներն ընտրվում են ԱՀ  կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող գիտական հետազոտական նախագծերի մրցույթով, արտաքին գրախոսման արդյունքների հիման վրա: Ներկայումս ընթացքի մեջ են 14 հետազոտական ծրագրեր, որից 8-ը 2018-ին պետական բյուջեի կազմում Ազգային Ժողովի կողմից հաստատված ծրագրերն են՝ ֆիզիկա, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկություն, սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, պատմություն, ազգագրություն, և հումանիտար այլ գիտություններից, իսկ 6-ը՝ բնագիտական ու Ճարտարագիտություն և տեխնոլոգիա գիտություններից, Հայաստանի Հանրապետության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ 2019-ին սկսված գիտահետազոտական ծրագրերն են»,-ավելացրել  է  Ն. Աղաբալյանը:
Նա  տեղեկացրել է, որ   2020 թվականին ԱՀ պետական բյուջեով գիտական, գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի իրականացման նպատակով  նախատեսվում  է  հատկացնել  38 մլն դրամ, որը առաջարկվում է ուղղել 2019-ին սկսված և նախարարության կողմից հայտարարված՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթի արդյունքներով ընտրված 14 թեմաների ֆինանսավորմանը:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:  
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Search