Artsakhpress

Հասարակական

Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ

Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ, հայտնում է The Wall Street Journal-ը:

Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ

Google-ը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն ընձեռել բացելու ընթացիկ հաշվիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Cache աշխատանքային անունով նախագիծը կգործարկվի 2020 թվականին Citigroup բանկի եւ Սթենֆորդի համալսարանի վարկային միության աջակցությամբ:
WSJ-ն խոսել է Google-ի վճարումների ծառայության ղեկավար Ցեզար Սենգուպտայի հետ, որը նշել է, որ կորպորացիան պատրաստվում է ակտիվորեն աշխատել ֆինանսական ինստիտուտների հետ՝ նրանց վերապահելով նախագծի ֆինանսական կողմը: «Մեր մոտեցումն այնպիսին է, որ սերտորեն աշխատենք բանկերի եւ ֆինանսական համակարգի հետ: Գուցե սա մի փոքր ավելի երկար ճանապարհ է, բայց եւ ավելի հաստատուն»,- հայտարարել է նա:
Տեխնոլոգիական շատ կորպորացիաներ ավելի ակտիվորեն են բանկային ծառայություններ առաջարկում եւ զարգանում ֆինանսական ոլորտում: Այսպես՝ Apple-ն, օրինակ, Goldman Sachs բանկի հետ համատեղ ներկայացրել է սեփական քարտերի թողարկման ծրագիր, Amazon-ը նույնպես բանակցություններ է վարում J.P. Morgan-ի հետ՝ պատրաստվելով իր հաճախորդներին ընթացիկ հաշիվ բացելու հնարավորություն ընձեռել, իսկ Facebook-ը ցանկանում է թողարկել սեփական կրիպտոարժույթ:
Սենատոր Մարկ Ուորները CNBC-ին ասել է, որ մտահոգված է նման նախաձեռնություններով՝ լինի դա Libra թե Google-ի առաջարկ, «երբ տեխնոլոգիական պլտֆորմ-հսկաները նոր ոլորտ են դուրս գալիս մինչ այն, երբ այնտեղ հայտնվում են ինչ-ինչ կարգավորող նորմեր»: «Որովհետեւ հենց նրանք այդտեղ մտնեն, նրանց այնտեղից հանելը գործնականում անհնար կլինի»,- կարծում է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search