Artsakhpress

Միջազգային

«Իտալիայի սրտին հասցված մեծ հարված». Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Իտալիային պատուհասած ջրհեղեղների հետևանքով տուժել է ամենագեղեցիկ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը:

«Իտալիայի սրտին հասցված մեծ հարված». Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

«Իտալիայի սրտին հասցված մեծ հարված». Վենետիկին, այդ թվում Սուրբ Ղազար կղզուն պատուհասած աղետալի ջրհեղեղի հետևանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Վենետիկում արտակարգ դրություն է հայտարարվել. ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են միջնադարյան և անտիկ մի շարք տաճարներ, ինչպես նաև Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին՝ քաղաքը թողնելով «համատարած դատարկության» մեջ, հայտնում է Tert.am-ը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրին պատուհասած ջրհեղեղը «երկրի սրտին մեծ հարված» է որակել:
Կոնտեն նաև առաջարկել է միջոցներ տրամադրել Վենետիկի միլիոնավոր դոլարների վնասը փոխհատուցելու համար:
Ջրհեղեղից մեծապես տուժել է Վենետիկի մայր տաճարը՝ Սուրբ Մարկոսի տաճարը, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ: Վենետիկի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Մորալիայի խոսքով՝ բյուզանդական ոճի բազմաթիվ խճանկարներով տաճարը, որտեղ պահվում են Սբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլսից խաչակրաց արշավանքների ժամանակ, «անդառնալի վնաս» է կրել:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները տեղեկացրել էին, որ ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ:
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզին ևս տուժել է ուժեղ ջրհեղեղի պատճառով: Կղզու հայկական եկեղեցու հիմքը հայտնվել է ջրի տակ:
Բացի այդ՝ կղզու ափին խարսխված «Արմենիա» նավը բախվել է կառամատույցին: Իրավիճակը գնահատվում է աղետալի: Եթե ջրի մակարդակը երկու օրվա ընթացքում չնվազի, կղզին հնարավոր է լիովին անցնի ջրի տակ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: 
 
Վենետիկի Սուրբ Ղազար հայկական կղզի
 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սուրբ Ղազար կղզին հայտնվել է ջրի տակ
A ferry is stranded on the docks as Venetians woke yesterday to devastating scenes after the second highest tide recorded in the lagoon city flooded its historic basilica and left many of its squares and alleyways deep underwater
 
Սուրբ Մարկոսի հրապարակ
People walk across a nearly-deserted St Mark's Square in Venice last night after the floodwaters receded to a few puddles
Two people carry a piece of wooden furniture out of the flooded crypt of St Mark's Basilica where major damage is feared
Stranded gondolas float on the water in Venice last night after the city suffered 'apocalyptic' damage in the floods
Submerged: A woman crosses the flooded St Mark's Square yesterday morning where Venice's 1,200-year-old basilica (pictured behind her) was flooded by the high tide
Wading in the water: The mayor of Venice, Luigi Brugnaro, walks in the submerged St Mark's Square yesterday as Venice responds to one of the worst episodes of flooding in its history - which the mayor has blamed on climate change
Inside the basilica: Floodwater overruns part of the centuries-old St Mark's Basilica in the low-lying St Mark's Square
 
Վենետիկի փողոցներում
A crowd of people wade through a street in Venice with hotels and shops on either side fearing damage from the flood
Tourists lugging heavy suitcases waded in thigh-high galoshes or barefoot through the submerged alleys, as water taxi and gondola drivers baled sewage-tainted water out of their trashed vessels
A woman wearing blue protective footwear steadies herself by the side of a flooded alleyway in Venice
A woman wears bin bags as she carries her suitcase while wading through high water yesterday
A greengrocer pulls a cart of produce through high water in Venice in the wake of catastrophic flooding in the city
People wade through water which submerged most of this rubbish bin and threatened shop windows in Venice
A woman carries her luggage through a flooded St Mark's Square as she checks her phone on Wednesday
Tourists pull their suitcases along specially-constructed walkways after the streets and alleys were submerged
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Search