Անցած օրվա ընթացքում գրեթե 1000 սիրիացի փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից:
Մեկ օրում 946 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից ու Հորդանանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին հաղորդվում Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 946 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 223 մարդ (67 կին, 113 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 723 մարդ (217 կին, 369 երեխա)»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ անցած օրվա ընթացքում ռուսական կողմը հումանատար ակցիա Է անցկացրել Ալ-Բայադում (Համայի նահանգ): Հանձնվել են 2,45 տոննա ընդհանուր քաշով 500 պարենային հավաքածուներ:
Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 2,8 հեկտար տարածք: Բացի այդ, մասնագետները ոչնչացրել են 43 պայթյունավտանգ առարկաներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: