Artsakhpress

Միջազգային

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հերթական անգամ ԱՄՆ-ից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական գործիչ և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

Էրդողանն ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Hurriyet պարբերականը:
Էրդողանն այս պահանջին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել:
«Մենք ցանկանում ենք, որ ԱՄՆ-ն մեզ արտահանձնի ահաբեկիչներին մեր պահանջով, ինչպես և մենք ենք արտահանձնում ԱՄՆ-ի պահանջով: Գյուլենի կազմակերպությունն ահաբեկչական կառույց է, որն անհաջող ոտնձգություն է կատարել Թուրքիայի սահմանադրական կարգի նկատմամբ, ինչի պատճառով մահացել են մեր 251 քաղաքացիները, իսկ 2193-ը ստացել են վնասվածքներ»,- նշել է թուրք առաջնորդը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Թուրք կրոնական քարոզիչն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ինքն առաջարկել է Էրդողանին իր՝ հեղաշրջման փորձին առնչության հարցը քննել միջազգային անկողմնակալ որևէ կառույցի միջոցով, սակայն Էրդողանը չի ընդունել այդ առաջարկը: Գյուլենը նշել է նաև, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի արտահանձնել իրեն Թուրքիային՝ նա չի փախչի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search