Artsakhpress

Միջազգային

Թրամփն ու Էրդողանը համաձայնության չեն հասել Ս-400-ի հարցում

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումներին, որ ինքն ու իր թուրք գործընկերը «շատ լավ ընկերներ են», Սպիտակ տանը նրանց հանդիպումը չի կարողացել լուծել խնդիրը, որն այդքան ուժգին սրել էր ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ հարաբերությունները:

Թրամփն ու Էրդողանը համաձայնության չեն հասել Ս-400-ի հարցում

Թրամփն ու Էրդողանը համաձայնության չեն հասել Ս-400-ի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թրամփն ու Էրդողանը հանդիպումն ավարտել են՝ համաձայնության չհասնելով ռուսական Ս-400 համակարգերը գնելու եւ տեղադրելու Թուրքիայի որոշման վերաբերյալ: Սա ՆԱՏՕ-ի անվտանգության համար այնպիսի սպառնալիք է ստեղծում, որ ԱՄՆ-ն կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների արտադրության բազմազգ ծրագրին, փոխանցում է news.am-ը:
Թուրքիան քննադատության է ենթարկվել նաեւ քրդերի վրա հարձակվելու նպատակով Սիրիա ներխուժելու պատճառով, որոնք ԱՄՆ-ի հետ մարտնչել են «Իսլամական պետության» դեմ: Դրանից բացի, Թուրքիային քննադատել են քաղաքական ընդդիմախեսներին, լրագրողներին եւ այլոց բռնաճնշումների ենթարկելու համար:
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՀՊ համակարգերի գնումը «լուրջ խնդիրներ» է ստեղծում, բայց հույս ունի, որ դրանք կարող են լուծվել: Նա հայտնել է, որ այս հարցը քննարկել է Էրդողանի հետ եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ մյուս խորհրդականներին խնդրել է աշխատել այս խնդրի վրա:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: 


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search