Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը նոյեմբերի 13-ին դիմել Է կաթոլիկ եկեղեցուն, ՄԱԿ-ին եւ Եվրոպայի երկրներին՝ քաղաքական ճգնաժամը լուծելու համար իր ընդդիմախոսների հետ երկխոսությանը միջնորդություն ցույց տալու խնդրանքով:
Մորալեսը Հռոմի պապին եւ ՄԱԿ-ին խնդրել Է Բոլիվիային օգնել դուրս գալու քաղաքական ճգնաժամից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսին Է ՄԱԿ-ը, Եվրոպայի բարեկամական երկրներին եւ կաթոլիկ եկեղեցուն, որը ներկայացանում Է եղբայր Ֆրանցիսկոս պապը, միանալ մեր երկոսությանը՝ հանգստացնելու համար սիրելի Բոլիվիան: Բռնությունն սպառնում Է կյանքին եւ սոցիալական հաշտությանը»,- գրել Է նա իր Twitter-ում: Ավելի վաղ Մորալեսը կոչ Է արել «երկխոսության, որին մասնակցեն բոլորը՝ հասարական շարժումները, քաղաքացիական կազմակերպությունները եւ քաղաքական կուսակցությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -18-: