Artsakhpress

Քաղաքական

Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին

Նախօրեին՝ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով ու պատասխանեցին հարցերի։

Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին

Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողներից մեկը հարց ուղղեց Թուրքիայի նախագահին Սիրիայի հյուսիսային սահմանում քրիստոնյաների պաշտպանության մասին, որոնք շատ խոցելի են։

«Տեղում գտնվող խմբերն ասում են, որ քրիստոնյաների նկատմամբ հարձակումները շատացել են։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ Թուրքիայի կառավարությունը կպաշտպանի նաև քրիստոնյաներին այդ տարածաշրջանում, քանի որ հարձակում եղավ հայ հոգևորականի վրա, ով սպանվեց այս շաբաթ ու «Իսլամական պետությունը» ստանձնեց պատասխանատվությունը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ հարցրեց լրագրողը։

Էրդողանն ասաց, որ քաղկեդոնացիները, եզդիները, քրիստոնյա փոքրամասնությունները մի ոլորտ է, որտեղ իրենք շատ զգայուն են։

«Այստեղ մենք ունենք հստակ այլ ծրագրեր։ Այն մարդիկ, ովքեր մնացել են Սիրիայի կողմում, որոնց սրբավայրերն են ավերվել, որոնց եկեղեցիներն են ավերվել, մենք կվերականգնենք նրանց սրբավայրերը, եկեղեցիները, որ նրանք կարողանան գնալ ու աղոթել կրկին։ Սա են այն ծրագրերը, որ մենք նախատեսում ենք նրանց համար։ Ինչպես ասել եմ նախկինում, քրիստոնյա փոքրամասնությունները, արամեացիները, քրիստոնյա կաթոլիկները, քաղկեդոնացիները, եզդիները, նրանք, ովքեր ապրում են սահմանի մեր կողմում, ընդհանրապես խնդիրներ չունեն, սակայն նրանք, ովքեր մնում են Սիրիայի տարածքում կտեսնեն, որ մենք վերականգնում ենք նրանց երկրպագության պրակտիկան։ Նրանք ստանում են առողջապահական, մարդասիրական օգնություն՝ հնարավոր ամեն առումով»,-ասաց Էրդողանը։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search