Artsakhpress

Տնտեսական

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում

Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում, եթե ներգրավի ներդրումներ, ասում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում: Կառույցը կոչ է անում բարեփոխումներ իրականացնել՝ ներդրումային միջավայրը բարելավելու ու տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանը կարող է ապահովել միլիարդավոր դոլարների համարժեք արտահանում առաջիկա 10-20 տարիների ընթացքում մի քանի ոլորտներում, որտեղ, եթե պատշաճ կերպով ներդրումներ արվեն, ապա հնարավոր է իրականացնել երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: Սա երկրի վերաբերյալ այն հիմնական եզրահանգումներից է, որն արել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Հայաստանի մասին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը, գրում է amerikayidzayn.com լրատվական կայքը:
Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի քննարկումը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի 11-րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդգծվեցին երկրի զարգացման ներուժ ունեցող մի շարք ոլորտներ, ներառյալ բարձրագույն տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գինեգործությունը, գյուղատնտեսությունն ու դեղագործությունը:
Այն նաև ուսումնասիրել է հավանական ներուժ ունեցող մի շարք ոլորտների զարգացման հեռանկարը: Դրանք ներառում են բիզնեսի աութսորսինգը, տարածաշրջանային լոգիստիկան, սննդի անվտանգությունը, օդանավերի վերանորոգումը և սպասարկումը, տարածաշրջանային ֆինանսական ծառայությունները և բարձրագույն կրթությունը:
Բացառություն չի կազմում օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) հարցը: Փորձ է արվում վերականգնել ներդրումային հոսքերը նախաճգնաժամային մակարդակի: Հաշվի առնելով երկրի քաղաքական վերջին զարգացումները՝ ներդրողներն այժմ զբաղեցրել են սպասողական դիրք:
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը կոչ է անում բարելավել ներդրումային միջավայրը բարեփոխումների միջոցով: Ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը» առանձնացնում է ներառական աճի ու կայուն զարգացման միտումները, որոնք կօգնեն կարգավորել մի շարք կարևոր սոցիալական ոլորտի հիմնախնդիրներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search