Artsakhpress

Ռազմական

Թուրքիայի ԶՈւ–ն ստացել է տեղական «Քորքութ» ՀՕՊ համակարգերը

Թուրքական Aselsan և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանք «Քորքութ» (“Korkut”) փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ևս 10 միավոր մատակարարվել է Թուրքիայի զինված ուժերին։ Այժմ ԶՈւ–ում ընդհանուր 13 միավոր «Քորքութ» կա։

Թուրքիայի ԶՈւ–ն ստացել է տեղական «Քորքութ» ՀՕՊ համակարգերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական անվտանգության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրին։
ՀՕՊ համակարգը բաղկացած է Aselsan-ի արտադրության 35 մմ տրամաչափի «Էրլիկոն» (Oerlikon) արդիականացված երկփողանի զենիթային հրանոթներից, որոնք տեղադրվում են FNSS ընկերության արտադրության ZMA-30 թրթուռավոր զրահամեքենաների վրա: «Քորքութի» մեկ մարտկոցը ներառում է 3 արձակման կայան և մեկ հրամանատարաշտաբային մեքենա:
Համակարգերը ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն 1950-ականներին ԱՄՆ-ի արտադրած և Թուրքիայի սպառազինությունում մինչ օրս առկա M42 Duster ինքնագնաց զենիթահրթիռային համակարգերին:
Ավելացնենք, որ ամերիկյան համակարգերի վրա, ի տարբերություն թուրքականների՝ տեղադրված են 40 մմ տրամաչափի զենիթային հրանոթներ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search