Artsakhpress

Քաղաքական

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների միջազգային ընկալումը դրական է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում Հայաստանի պատկերացումները միջազգային գործընկերների կողմից դրական ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ ՀՀ դիրքորոշումը կառուցողական է:

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների միջազգային ընկալումը դրական է

ԼՂ հակամարտության կարգավորման նախադրյալների հարցում ՀՀ պատկերացումների միջազգային ընկալումը դրական է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին:
«Ես կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները մեկուկես տարվա մեջ արձանագրել են, որ ոչ միայն մեր մտադրությունների մեջ չի բանակցային գործընթացը փակուղի մտցնելը, այլև ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ: Այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել նախադրյալների առումով, և կարծում եմ, որ հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են: Ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության լուծման հարցում որևէ համաձայնություն չի կարող լինել առանց Արցախի ժողովրդի, Փաշինյանը նշեց, որ դա բխում է բանակցությունների տրամաբանությունից, և լավ է, որ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից այդ հանգամանքն արձանագրվել է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search