Artsakhpress

Միջազգային

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արեւելքում։

Այս մասին ասվում է հանրապետության ՆԳՆ չորեքշաբթի տարածած հայտարարությունում:

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արեւելքում։

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ մասնակցում են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արեւելքում։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
«Քիրան-6» գործողությունը տեղի է ունենում Վան, Հաքյարի եւ Շռնաք նահանգներում։ Նպատակն է ձմեռային շրջանին ՔԱԿ նախապատրաստումը կանխելը, երբ կազմակերպության անդամները ամրություններ են կառուցում եւ ստեղծում ենթակառուցվածք թուրքական տարածքում իրենց գործունեությունն ապահովելու համար։ Գործողությանը մասնակցում է ժանդարմերիայի եւ շրջանային ուժային կառույցների 2360 աշխատակից։
Քրդական աշխատավորական կուսակցությունը 1984-ից զինված պայքար  է մղում Թուրքիայի գերացանցապես քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջաններին անկախություն տրամադրելու համար։ 2015 թվականի հուլիսին հակամարտության սրացումից հետո սպանվեցին մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր գրոհայիններ։ Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցությունը համարվում է անջատողական ահաբեկչական կազմակերպություն։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -46-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search