Artsakhpress

Տնտեսական

«SWITCH 2019» ցուցահանդեսի Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։

«SWITCH 2019» ցուցահանդեսի Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

«SWITCH 2019» ցուցահանդեսի Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ինչպես հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։
Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ «SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։
«Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։
Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։
«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախբելն է։
Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։
«SWITCH»-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հայտնի են «Տարվա բժիշկ» մրցանակակիրները

«Երբևէ չէի մտածում, որ ստիպված կլինեմ հայրենասիրության թեմայով քննարկում ծավալել դասալիքների հետ». Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել

Խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու. Զատուլին

Բաքուն եւ Անկարան չեն թաքցնում, որ պատրաստվում են շարունակել իրենց զավթողական քաղաքականությունը. Բակո Սահակյան

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. փոխնախարար

29 տարի առաջ՝ այս օրը, բռնազավթվեց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը

Հոսանքազրկվելու են հանրապետության մի շարք համայնքներ. «Արցախէներգո»

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

ԱՀ նախագահը պարգևատրել է ՀՀ-ում անցկացված առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում առաջին կարգի դիպլոմակիր արցախցի աշակերտներին և նրանց ուսուցիչներին

Search