Artsakhpress

Քաղաքական

Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները. Փաշինյան

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Եվրոպական Միության տարածքում ապաստան խնդրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով:

Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները. Փաշինյան

Հույս ունենք այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գները վերջին 1.5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, հին և նոր սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանում անշարժ գույք են գնում: Եվ կառավարության ռազմավարությունը հետևյալն է՝ հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների Հայաստան վերադառնալու համար բոլոր պայմանները ստեղծել, այսինքն՝ դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր: Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները սկսվեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հիմա թվերի մեջ չմտնեմ, կոնկրետ նայեմ, եթե մի փոքր սխալվեմ, ներող կլինեք, բայց 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Մենք համոզված ենք՝ մինչև վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, և մենք կունենանք ներգաղթի պրոցես: Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե Հայաստանից փախչելու համար, այլ՝ որպես աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենք իրավունքը իրացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ  հույս ունեն տնտեսական, կրթության ոլորտում բարեփոխումների արդյունքում փոխել Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու  կերպարը և իմիջը և, ընդհանրապես, ՀՀ-ում քաղաքացիների կրթական մակարդակն անընդհատ բարձրացնելու խնդիր լուծել, որպեսզի ՀՀ  որևէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում որևէ նեգատիվ ազդեցություն չունենա մեր երկրի, ազգի ժողովրդի կերպարի վրա:
«Հայաստանը պետք է հպարտ լինի սփյուռքով, և սփյուռքը պետք է հպարտ լինի Հայաստանով: Սա այն խնդիրն է, որ մենք իրար հետ պիտի լուծենք, և ես համոզված եմ, որ մենք այս խնդիրը իրար հետ անպայման կլուծենք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search