Իսրայելական բանակը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան գրոհայինների բացած կրակահերթի:
Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ` հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը, իրենք նոր հարվածների շարք են իրականացնում՝ ընդդեմ պաղեստինյան «Ջիհադ» խմբավորման՝ Գազայի հատվածում: Նրանց թիրախում հայտնված կառույցների թվում են ուսումնական ճամբարն ու զենքի արտադրության ստորգետնյա հարթակները: