Artsakhpress

Սփյուռք

«Սև աչքեր». Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է իր պատմվածքների ժողովածուն

RT պարբերականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսօր Մոսկվայում ներկայացրել է իր «Սև աչքեր» պատմվածքների ժողովածուն:

«Սև աչքեր». Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է իր պատմվածքների ժողովածուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է RT-ն: Գրքում հեղինակը պատմում է իր հայրենիքի և Մոսկվայում կյանքի մասին, ինչպես նաև կան պատմություններ` կապված լրագրության հետ:
Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր համար մեծագույն պարգև կլինի, եթե որևէ մեկը իր պատմվածքները կարդալիս ծիծաղի կամ լաց լինի:
Գրքի շնորհանդեսին ներկա է եղել նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատմվածքների ժողովածուն Սիմոնյանի գրական դեբյուտն է: Գիրքը վաճառասեղաններին կհայտնվի արդեն այսօր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search