Artsakhpress

Հասարակական

Տանձուտում բացվել է ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անվան դպրոց (լուսանկարներ)

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվել և այսօր շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, հերոս-սերժանտ Ադամ Սահակյանի անվան դպրոցը:

Տանձուտում բացվել է ապրիլյան պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի անվան դպրոց (լուսանկարներ)

Տանձուտում   բացվել  է  ապրիլյան    պատերազմի  մասնակից  Ադամ Սահակյանի   անվան  դպրոց (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի       հաղորդմամբ՝   դպրոցի բացման  կարմիր ժապավենը   կտրել  են   Ադամ  Սահակյանի     հայրը՝  Խաչատուր    Սահակյանը  և    Տանձուտի   դպրոցի  9-րդ  դասարանի    աշակերտուհի  Արևիկ  Ղուկասյանը:
Կրթօջախի  բացման   արարողությանը   դպրոցականները  հանդես  են  եկել  հայրենասիրական  բանաստեղծություններով,  երգերով  և  պարերով:
Ի  դեպ,   դպրոցում  սովորում  է  13  աշակերտ, որոնց  ուժերով   Հայոց  ցեղասպանության  100-ամյակի  առթիվ     դպրոցի   բակում   հիմնվել  է   մրգատու  ծառերի  այգի. յուրաքանչյուր   տարի   աշակերտները  ավելացնում  են   ևս  մեկ    ծառ:
Միջոցառմանը  ներկա   ԱՀ  կրթության,  գիտության  և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանը   ողջունել  և  շնորհավորել    է    համայնքի  բնակիչներին   նորաբաց  ու  հարմարավետ   դպրոց  ունենալու      առթիվ:
Նա    ասել   է, որ        ազատագրված    հողի   վրա  ապրող   յուրաքանչյուր   մարդ  հայրենիքի   պաշտպան  է:
«Արժանապատիվ  կյանքով  ապրելու  համար մենք   պետք  է    այդ    քաղաքացիների   համար  ստեղծենք     բոլոր   պայմանները: Վստահ  եմ, որ     այս    գիտակցում   են  առաջնորդվել  ոչ  միայն  մեր  երկրի    իշխանությունները, այլև  բոլոր  այն  բարերարները, ովքեր    հանձն  են  առել  այսպիսի   գեղեցիկ   ծրագրեր     իրականացնելու  առաքելությունը: Այս   դպրոցը  կենդանի  հուշարձան  է  Ադամի  և   բոլոր  այն  տղաների  համար, ովքեր  իրենց  արյունն  են   խառնել   մայր  հողին, որպեսզի    հողը  սրբանա,  և  հայրենիքը  դառնա  անխոցելի: Դպրոցը,  որը  կրում  է Ադամ  Սահակյանի  անունը, պարտավորեցնող  է  բոլոր  աշակերտների  համար: Այս դպրոցի  աշակերտները   պետք  է   տարբեր   ոլորտներում     լուրջ   հաջողություններ   գրանցեն»,-մասնավորապես  ասել է  Ն. Աղաբալյանը:
Նախարարը   շնորհակալություն  է հայտնել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի  աշխատակիցներին: Նա   նշել  է, որ  հիմնադրամը՝  սկսած   ազատամարտի  տարիներից,     Արցախում  իրականացրել  է    բազմաթիվ   բարեգործական  ծրագրեր:
Տանձուտի   դպրոցի   տնօրեն  Վանիկ  Արշակյանի    խոսքով՝  25  տարի  շարունակ  չունենալով     անհրաժեշտ  պայմաններով   դպրոց՝    այսօր  շնորհիվ  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի     և  ԱՀ  կառավարության,  համայնքն արդեն ունի հարմարավետ, լուսավոր   ու  գեղեցիկ  դպրոց:
 
«Հիմնադրամի    կատարած   աշխատանքն  անուրանալի  է  և    փրկության  աղոթքի    նշանակություն  ունի     մեր  հայրենիքի  համար: Տանձուտի  հիմնական  դպրոցի   ուսուցիչների  և  աշակերտների   անունից   շնորհակալություն   եմ   հայտնում      և´  հիմնադրամին  և´  ԱՀ  կառավարությանը:  Այսօր  կրկնակի  տոն  է, քանի որ   դպրոցը  կրում  է  Ադամ  Սահակյանի  անունը: Հայրենասիրությունը  մարդկային  առաքինությունների   թագն  ու   պսակն  է:  Համոզված  եմ, որ   մեր  հայրենիքը  կապրի  հավերժ, քանի  դեռ  ունենք  Ադամի  նման  հերոսներ:    Ադամի  կատարած   սխրանքն  անուրանալի  է  և  այսօրվա  սերունդը  կապրի  ու   կդաստիրակվի  Ադամի     սխրագործություններով»,- նշել  է   տնօրենը:
Նրա  խոսքում՝   առաջիկայում   անհրաժեշտ  է, որպեսզի    համալրվի   դպրոցի    գրադարանը և  համակարգչային  կաբինետը:
Արարողությանը  մասնակից   Ադամ  Սահակյանի  մայրը՝    Գայանե   Անտոնյան-Սահակյանի  խոսքով՝    իր  ընտանիքը   հուզված, բայց  միևնույն   ժամանակ     հպարտ  է, որ    հենց  Արցախում  է   բացվել    իր  որդու  անունով  դպրոց:
«Մեզ  համար   շատ   կարևոր  նշանակություն  ունի    այս   դպրոցը, քանի որ   այն  կրում  է   իմ  Ադամի  անունը: 
Այս  դպրոցի   աշակերտների    հայացքներում  ես   տեսա   Ադամին»,-ասել է  Գ. Անտոնյան-Սահակյանը: 
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի   գործադիր   տնօրեն   Րաֆֆի  Դուդակլյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ  արդեն  երրորդ  տարին  է, ինչ   իրենք  Քաշաթաղի    շրջանում    իրականացնում են բնակարանաշինության  և  դպրոցաշինության մի   շարք   ծրագրեր:
«Տանձուտի    դպրոցի   վերակառուցման  համար   ծախսվել  է     մոտ  120   հազար    դոլլար:  Դպրոցի   տանիքի  վերանորոգման, ինչպես  նաև   անհրաժեշտ  գույք  ունենալու  խնդիրները  լուծել  է  ԱՀ  կառավարությունը: Դպրոցը  ջեռուցվում  է    էլեկտրական  համակարգով:  Նշեմ  նաև, որ  մեծ   հպարտություն  է  բոլորիս  համար  այն   փաստը, որ   Արցախում  գործող   դպրոցներից  մեկը   կրում  է   ապրիլյան   պատերազմի      մասնակից   Ադամ  Սահակյանի  անունը, որն  իր   դերն  ու  նշանակությունը   կթողնի   մատաղ  սերնդի   դաստիարակության  և  նոր  գետելիքների  ձեռքբերման  գործում»,-ավելացրել  է   Ր. Դուդակլյանը:
Միջոցառման  վերջում    ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,  Քաշաթաղի   շրջվարչակազմի  ղեկավար  Ստեփան  Սարգսյանը, Ադամ  Սահակյանի  հարազատները,  պետական  այլ  այրեր, ծանոթացել  են  նորաբաց   դպրոցի    շենքային  պայմաններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search