Artsakhpress

Հասարակական

Նոյեմբերի 12-ին թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումն է և մահացության ցուցանիշների նվազեցումը:

Նոյեմբերի 12-ին թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Նոյեմբերի 12-ին թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: 
Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 մլն: 
Առողջապահության առջև կանգնած այս լուրջ խնդրում մեծ դերակատարում ունի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը, որն առաջանում է դրանց անհարկի նշանակումների և ինքնաբուժման հետևանքով:
Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում, ինչպես նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում: Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:
ԱՀԿ տվյալների համաձայն` պնևմակոկային պատվաստման գլոբալ կիրառմամբ  2030 թվականին կկանխվի շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ:
Թոքաբորբերը տարբեր էթիոլոգիայով, պաթոգենեզով, մորֆոլոգիական պատկերով և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով և ալվեոլներում պարտադիր բորբոքային էքսուդատի առաջացումով: Այս հիվանդությունների պատճառագիտության մեջ պնևմակոկին բաժին ընկնող դեպքերը կազմում են մեծահասակների շրջանում գրեթե 72%, իսկ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89%: Հիվանդության ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը:
Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել բժշկի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թուրքիայում ուժեղ երկրաշարժի տեսանյութը հայտնվել է համացանցում

Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Ռուսաստանում կինն ընկել է 9-րդ հարկից, վեր է կացել եւ գնացել. տեսանյութ

Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված կոչով հանդես եկավ

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում գրանցված է արտամարմնային բեղմնավորման կարիք ունեցող 86 զույգ. նախարար

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search