Artsakhpress

Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանոցների տեղում ազգային այգի և հարսանյաց սրահ է կառուցվել

Թուրքիայի Մարդինի նահանգի Դարգեչիթ բնակավայրում գտնվող հայկական և ասորական գերեզմանոցների տարածքում «Ազգային այգի» անվանմամբ այգի և հարսանյաց սրահ է կառուցվել:

Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանոցների տեղում ազգային այգի և հարսանյաց սրահ է կառուցվել

Թուրքիայում հայկական և ասորական գերեզմանոցների տեղում ազգային այգի և հարսանյաց սրահ է կառուցվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է  Tert.am-ը:
Նշվում է, որ կառուցումը նախաձեռնել է նահանգային իշխանության ներկայացուցիչը՝ 2016 թվականին:
Որոշ ժամանակով այգու կառուցումը կանգ է առել, սակայն շարունակվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, որոնցում հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս ծրագիրն իրականացնելու համար պետությունը տրամադրել է 1 միլիոն 270 հազար լիրա (220 000 դոլար):
Տեղի բնակիչներից ազգությամբ ասորի Աբդուլմեսիհ Էրգյունը պատմել է, որ այգում հիմա էլ կան գերեզմաններ, և կառուցելու ժամանակ իշխանությունները կանգ չառան նույնիսկ այն ժամանակ, երբ երեխայի դագաղ գտան՝ վրան խաչ:
Էրգյունն ասել է, որ ինքն ի վիճակի չէ կանգնեցնել շինարարությունը: Նա նշել է, որ գերեզմանոցները կրոն և ռասա չեն ճանաչում և համարվում են սրբավայրեր, իսկ իշխանությունների պահվածքը բնութագրել է որպես սրբապղծություն:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-: 

     

Քաղաքական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Search