Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի կողմից Հունաստան արտաքսված ԻՊ-ի ահաբեկիչը մնացել է չեզոք գոտում. կողմերը հրաժարվում են ընդունել նրան

Թուրքիայի կողմից նախօրեին Հունաստան արտաքսված ամերիկացի ահաբեկչին հունական կողմը չի ընդունել:

Թուրքիայի կողմից Հունաստան արտաքսված ԻՊ-ի ահաբեկիչը մնացել է չեզոք գոտում. կողմերը հրաժարվում են ընդունել նրան

Թուրքիայի կողմից Հունաստան արտաքսված ԻՊ-ի ահաբեկիչը մնացել է չեզոք գոտում. կողմերը հրաժարվում են ընդունել նրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիան նույնպես հրաժարվել է հետ ընդունել քաղաքացիություն չունեցող ամերիկացի ահաբեկչին, և վերջինս մնացել է երկու պետությունների սահմանին տեղակայված չեզոք գոտում, գրում է Gazete Vatan պարբերականը` չհստակեցնելով, թե նրան ինչու են Հունաստան արտաքսել, հայտնում է  Tert.am
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Թուրքիան սկսել է արտասահմանցի ահաբեկիչների արտաքսումը: Երեկ Թուրքիայից արտաքսվել էր ԱՄՆ-ից, Գերմանիայից և Դանիայից 3 ահաբեկիչ: 
Թոշակի անցած դեսպան Մուրադ Բիլհանը նշել է, որ Հունաստանն օրինական իրավունք ունի չընդունելու այդ մարդուն, Թուրքիան ևս իրավունք ունի հետ չընդունելու նրան՝ քաղաքացիություն չունենալու հիմքով: Նման դեպքերում, Բիլհանի խոսքով, նա պետք է պահվի չեզոք գոտում, մինչև ՄԱԿ-ը գտնի հարցի լուծումը, որը պատասխանատու է նման դեպքերում հարցի լուծման համար:
Անկարայի փաստաբանների ասոցիացիայի փախստականների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Սադիկ Օնուր Գելբալն էլ նշել է, որ նման դեպքերում պետք է ճշտել՝ արդյոք այն երկիրը, ուր արտաքսվում է քաղաքացիություն չունեցող անձը, ընդունում է նրան, թե ոչ, կամ միգուցե տվյալ երկրի շնորհիվ մեկ այլ երրորդ երկիր ընդունի այդ անձին: Եթե նման երկրներ չկան, ապա տվյալ անձին պետք է վերադարձնել այն երկիր, որտեղից նրան արտաքսել են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Search