Artsakhpress

Միջազգային

Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել Է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:

Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 12-ի առավոտվանից օդային տագնապի շչակները մի քանի անգամ գործել են Թել Ավիվում, դրա արբանյակ-քաղաքներ Ռիշոն Լե Ցիոնում, Բաթ Յամում եւ Հոլոնում, ինչպես նաեւ Իսրայելի հարավի Աշդոդ եւ Աշկելոն խոշոր քաղաքներում եւ երկրի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում: Իսրայելի Kan պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը նոյեմբերի 12-ին երկրի հարավում ընկել Է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկավտություն չի ստացվել, շենքին վնաս Է հասցվել:

Նոյեմբերի 12-ի գիշերն Իսրայելը Գազայի հատվածում հարված Է հասցրել պաղեստնյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Kan-ի տվյալներով, որը վկայակոչում Է պաղեստինյան աղբյուրներ, ալ Աթան սպանվել Է, եւս երեք հոգի վիրավորվել Է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search