Artsakhpress

Միջազգային

Էրդողանը Թրամփի հետ հանդիպումից հետո մտադիր է Սիրիայում իրավիճակը քննարկել նաև Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից Սիրիայի հարցով թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը:

Էրդողանը Թրամփի հետ հանդիպումից հետո մտադիր է Սիրիայում իրավիճակը քննարկել նաև Պուտինի հետ

Էրդողանը Թրամփի հետ հանդիպումից հետո մտադիր է Սիրիայում իրավիճակը քննարկել նաև Պուտինի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է  Tert.am-ը:
«Մենք բազմակողմանիորեն կքննարկենք իրավիճակը Սիրիայում, կպատմենք «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերջին փուլի մասին: Կբացատրենք, որ անվտանգության գոտի ստեղծելու մասին պայմանավորվածությունները չեն իրականացվում»,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ ԱՄՆ մեկնելուց առաջ:
Էրդողանը հայտարարել է նաև, որ ԱՄՆ այցից հետո մտադիր է քննարկել Սիրիայում իրավիճակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հիմա, ցավոք, դեռ չի կարելի ասել, որ ահաբեկիչները գնացել են անվտանգության գոտուց: Վերջին ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Ղամիշլիում: Մանբիջում նույնպես մնացել են ահաբեկիչներ, մասնավորապես, մենք նրանց տեսնում ենք Թել Աբյադում: Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը չկարողացան նրանց դուրս հանել պայմանավորված ժամանակահատվածում: Մենք դա կքննարկենք Վաշինգտոնում: Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք հանդիպելու Պուտինի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել էր 120 ժամով դադարեցնել իր գործողությունները Սիրիայի հյուսիսում, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»: 
Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, պետք է մտնեին ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -33-: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Թուրք ցեղասպանագետ. Պատմական օր է ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի ժողովրդի համար

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Բակո Սահակյանն օրենքներ է ստորագրել

Առաջիկա օրերի եղանակն Արցախում

Search