Artsakhpress

Միջազգային

Վենետիկի իշխանությունները մտադիր են արգելել կրուիզային նավերի մուտքը քաղաք

2020 թվականի ապրիլից Վենետիկի իշխանությունները պլանավորում են արգելել մեծ կրուիզային նավերի մուտքը պատմական կենտրոն:

Վենետիկի իշխանությունները մտադիր են արգելել կրուիզային նավերի մուտքը քաղաք

Վենետիկի իշխանությունները մտադիր են արգելել կրուիզային նավերի մուտքը քաղաք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Իտալիայի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Պաոլա դե Միկելին ընդգծել է, որ դա հեշտ որոշում չէր, բայց դրա ընդունումը պարտադիր էր` հաշվի առնելով տնտեսական և էկոլոգիական գործոնները,հայտնում է  Tert.am-ը:
Նախարարի խոսքով` սկզբում այն ժամանակավոր բնույթ կկրի, իսկ վերջնական որոշումն ավելի ուշ կկայացնեն` հաշվի առնելով հետևանքները:
Տեղացիների խնդրանքով Վենետիկի իշխանություններն օգոստոսին արդեն սահմանափակել էին մեծ քանակությամբ կրուիզային նավերի մուտքը քաղաք: Բնակիչները բողոքում էին, որ փողոցները լցված են զբոսաշրջիկներով, իսկ հսկայական նավերը փչացնում են տեսարժան վայրերի տեսքը և կեղտոտում են ծովածոցը:
Այնուամենայնիվ, ամեն տարի այս քաղաք այցելում է 30 մլն հյուր և մուտք է գործում ավելի քան 600 կրուիզային նավ, հետևաբար զբոսաշրջությունը քաղաքի եկամտի հիմնական աղբույրն է, այդ պատճառով որոշումը երկար ժամանակ հետաձգվում էր:
Այս տարվա հունիսին Ջուդեկա վենետիկյան ջրանցքում հինգ մարդ էր տուժել նավի և զբոսաշրջային նավի բախման հետևանքով: Այս պատահարից հետո բնակիչները հերթական բողոքի ալիքն էին բարձրացրել` պահանջելով արգելել նավերի մուտքը քաղաք:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search