Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչյա Մուրադյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչյա Մուրադյանի ծննդյան օրն է. նա կդառնար 36 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչյա Մուրադյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչյա Մուրադյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հրաչյա Մուրադյանը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաղաքում: 1990-1995 թթ. սովորել է Երևանի Արամայիս Երզնկյանի անվան №118 միջնակարգ դպրոցում։ 1995-2000 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան №84 միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին հաճախել է շախմատի և մասնակցել տարբեր մրցաշարերի։ 2000 թ․ ընդունվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժինը։ 2001-2003 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊՆ N զորամասում։
2004-2006 թթ․ սովորել և ավարտել է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջը՝ ստանալով փորձագետի որակավորում սպառողական ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտությամբ։ 2008-2012 թթ․ սովորել և ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնտեսագիտության բաժինը` ստանալով «Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)» մասնագիտություն։
2004-2006 թթ․ աշխատել է «Օրրան» ուսումնական կենտրոնում որպես մենեջեր, 2006-2007 թթ․՝ «Ար-մոբիլ» ՍՊԸ-ում՝ որպես պահնորդ, 2007-2008 թթ․՝ «Իմէքս գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, 2008-2009 թթ․ «Ֆեռո» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, 2009-2013 թթ․՝ «Սիրմա» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2013-2014 թթ․ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ում՝ որպես սպասարկող-գործակալ, 2014-2015 թթ․՝ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր։ 2015 թ․-ի մարտից պայմանագրային զինվորական ծառայության է անցել  ՊՆ N զորամասում։
 
2016թ.-ի ապրիլի 8-ին ինժեներական աշխատանքներ կատարելիս մահացու hրազենային վիրավորում է ստացել։ Ամուսնացած էր, ունի 3 զավակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի ԼՂՀ Մատաղիսի պաշտպանության համար «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության «ԱՎՄ» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի «2016 թ․ ապրիլյան պատերազմի մասնակից» կրծքանշանով։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search