Artsakhpress

Հասարակական

Հակ գյուղը նոր համայնքային կենտրոն կունենա

Քաշաթաղի շրջանի Հակ համայնքում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ ընթացքի մեջ են նոր համայնքային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները:

Հակ գյուղը նոր համայնքային կենտրոն կունենա

Հակ գյուղը նոր համայնքային կենտրոն կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 10 օր առաջ: «Հակում համայնքային կենտրոնի շենք եղել է, որը գտնվում էր վթարային վիճակում: Ներկայումս շինարարական աշխատանքներն ընթանում են այդ շենքում, որտեղ ընթացքի մեջ է տանիքի կառուցումը, քանի որ այն լրիվությամբ ավերված էր: Համայնքային կենտրոնը կներառի գյուղապետարանը, բուժկետը և ադմինիստրատիվ սենյակներ: Կախված եղանակային պայմաններից՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ»,- նշել է Մ. Հովհաննիսյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-: 
Լուսանկարները՝ «Թուֆենկյան» հիմնադրամի

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search