Artsakhpress

Միջազգային

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդ տեղում են

Վրաստանի միգրացիայի կառավարական հանձնաժողովը տվյալներ է ներկայացրել 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների մասին:

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդ տեղում են

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդ տեղում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տվյալների համաձայն՝ 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք է ստացել 20,8 հազար արտասահմանցի, որոնցից գրեթե 9000-ը (44%) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, փոխանցում է tert.am-ը:
Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 3000 (16%), երրորդ տեղում Հայաստանն է՝ մեր երկրի քաղաքացիներից ավելի քան 2,2 հազարը կամ Վրաստանում 2015-2018 թվականներին մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների 11%-ը:
Միևնույն ժամանակ, նշված տարիների ընթացքում Վրաստանի կողմից տրամադրվել է ավելի քան 31 հազար ժամանակավոր կացության իրավունք: Այսպիսի փաստաթուղթ ստացած արտասահմանցիների ցուցակում  առաջինն Իրանի քաղաքացիներն են (ավելի քան 7000), երկրորդ տեղում՝ Հնդկաստանի քաղաքացիները (ավելի քան 5000), և երրորդում՝ ՌԴ քաղաքացիները (ավելի քան 4000):
Փաստաթղթերում նշվում է, որ վերջին տարիներին աճում է Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք ստանալու պահանջարկը, բայց միևնույն ժամանակ աճում է նաև դրանք մերժելու թիվը:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-: 

 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Search