Artsakhpress

Միջազգային

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պետք է պատրաստ լինեն արձագանքել «Իրանի կողմից միջուկային գործարքի խախտումներին, եւ դա կարող է նշանակել Թեհրանի դեմ կրկին միջազգային պատժամիջոցների սահմանւմ, թեեւ Եվրոպան դեռեւս ուզում է պահպանել համաձայանգիրը», հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը:

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը

ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը չի բացառել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Անցյալ շաբաթ Իրանը հայտարարել էր, թե վերսկսել է Ֆորդոյում ուրանի հարստացումը՝ միջազգային համաձայնագրով իր պարտավորությունները կրճատելու չորրորդ փուլի շրջանակներում։
Մաասը հայտարարել է, թե երկուշաբթի ավելի ուշ Փարիզում կհանդիպի բրիտանացի եւ ֆրանսիացի իր գործընկերների հետ, որպեսզի քննարկի հետագա քայլերը։ «Իրանը պետք է, վերջապես, վերադառնա իր պարտավորություններին։ Հակառակ դեպքում մենք մեզ իրավունք կվերապահենք օգտագործել համաձայնագրում նշված բոլոր մեխանիզմները»,- ասել է նա։ «Մենք աճող անհանգստությամբ տեսնում ենք, որ ուրանի հարստացումը շարունակվում է, եւ Իրանը ոչ միայն հայտարարել է այդ մասին, այլեւ շարունակում է դա անել»,- news.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Մաասը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -57-: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախում ոչխարաբուծության զարգացման համար խոշորածավալ ներդրումների ծրագրի հաջող մեկնարկը տրված է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԱրՊՀ-ի թիմը մասնակցել է ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին. թիմի անդամներին դահլիճից դուրս են հրավիրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search