Artsakhpress

Միջազգային

Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Էրդողանի ամերիկյան այցին, հայտնել է, որ այն որևէ արդյունք չի տալու:

Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»

Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ Էրդողանին ուղարկված նամակը:
«Ասում են, թե այդ նամակը դնելու է գրպանը, որ տանի: Նամակում թեև անձնավորվում էր Էրդողանը, բայց ըստ էության նսեմացվում էր ողջ ազգը: Ու ոչ ոք ձայն  չի հանում»,-ասել է Քըլըդարօղլուն:
Միջանկյալ նշենք, որ այդ նամակում Թրամփն Էրդողանին ասել էր. «Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք»:
Քըլըչդարօղլուն մտահոգություն է հայտնել Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Ըստ ընդդիմադիր կուսակցապետի՝ Թուրքիան նման է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սեղանի թենիսի գնդակի»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55  կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -55-: 

     

Մշակույթ

Սպորտ

Սփյուռք

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

Մեղադրանք է առաջադրվել Բարսեղ Բեգլարյանին

Search